Tert.am. 6-4-2012- Հայաստանի քաղաքագետների միությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր ժամը 16:00-ին էլեկտրոնային փոստով ստորև ներկայացված նամակն ուղարկվել է հինգ հասցեներով` ՀՀԿ ընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, Հայաստանի կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանին, Միավորված հայեր կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանին :
Նամակ
Հայաստանի քաղաքագետների միության վարչության որոշմամբ սույն թվականի հունվարից ՀՔՄ կառույցում գործող POLITLOGOS իրավիճակային վերլուծությունների և քաղաքական կանխատեսումների ակումբում ՀՔՄ վարչությունը կազմակերպել է ընտրությունների հանրային վերահսկողության հիմնահարցին նվիրված քաղաքագիտական լսումների շարք:Լսումների տասը նիստերի գումարման արդյունքում ապրիլի 4-ին, ՀՔՄ կենտրոնական գրասենյակում ԱԺ ընտրություններին մասնակցող չորս քաղաքական ուժերի` Բարգավաճ Հայաստան կուսակցության, Ժառանգության, Հայ Ազգային Կոնգրեսի, Հայ Յեղափոխական Դաշնակցության լիազոր ներկայացուցիչներ` Վարդան Օսկանյանը, Ռուբեն Հակոբյանը, Լևոն Զուրաբյանը և Արմեն Ռուստամյանը լրագրողների ներկայությամբ ստորագրել են ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հիմնադրման մասին համատեղ Հայտարարություն:
Նկատի ունենալով այն, որ Հայտարարությունը բաց է համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ստորագրման համար, Ձեզ ենք ուղղարկում Հայտարարության պաշտոնական տեքստը, առաջարկելով մինչև ապրիլի 10-ը հայտնել Ձեր կուսակցության դիրքորոշման մասին: Եթե մինչև ապրիլի 10-ը Ձեր կուսակցությունը միանա այդ հայտարարությանը, ապա ապրիլի 10-ին Ձեզ կուղարկվի հանրային լսումների երկրորդ նիստին մասնակցելու պաշտոնական հրավեր:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ, ապրիլի 4-ին ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակից 4 քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայ հեղափոխական դաշնակցությունը» ստորագրեցին ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի հիմնադրման մասին համատեղ հայտարարություն:
Իսկ երեկ էլ միասնական շտաբի ստեղծման կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ և ՀՀԿ նախընտրական շտաբի միջազգային դիտորդների հետ աշխատանքների համակարգող Դավիթ Հարությունյանը՝ կոչ անելով քաղաքական ուժերին չգործել առանձին խմբով, այլ միավորվել և գործել որոշակի կանոններով, որոնք, ի դեպ, Դավիթ Հարությունյանը նկարագրում էր։
Saturday, April 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment