տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանում: Ընդդիմադիր «Վրացական ժողով»-ի պատգամավոր Ջոնդի Բագատուրիան և կառավարող «Միացյալ ազգային շարժում»-ից Ազեր Սուլեյմանովն այսօր կռվել են Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ, հայտնում է vz.ru-ի թղթակիցը Թբիլիսիից: Բագատուրիան հիշեցրել է, որ անցյալ տարի Վրաստանն աշխարհի միակ երկիրն էր, որն ընդունեց Ռուսական կայսրության չերքեզների ցեղասպանությունը: Նա նշել է, որ այժմ էլ հայերն են Վրաստանի խորհրդարանից պահանջում ճանաչել 20-րդ դարասկզբի ցեղասպանությունը: Նրա խոսքով` չերքեզների ցեղասպանությունը ճանաչելը «հանցագործություն» էր, քանի որ դրանից հետո նման պահանջով Վրաստանին են դիմում նաև այլ ազգեր: Ի պատասխան, ազգությամբ ադրբեջանցի Սուլեյմանովը գործընկերոջը «Բագատուրյան» է անվանել` հավելելով, որ նա «քիթը չխոթի իրեն չվերաբերող գործերի մեջ»: Դրանից հետո, նրանք սկսել են միմյանց վրա տարբեր իրեր նետել, իսկ այնուհետև անցել ձեռնամարտի: Միջադեպի հետևանքով, խորհրդարանի նախագահ Դավիդ Բաքրաձեն սեր է խոստովանել հարևան Ադրբեջանին ու Հայաստանին` հավելելով, որ Վրաստանը «կիսում է նրանց ցավը», և առաջարկել է «չլինել այդքան զգացմունքային»:
Wednesday, April 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment