Wednesday, April 25, 2012

Աշխարհին Թուրքիան գնալով ավելի հանցագործ երկիր է ներկայանում. Ա. Թամոյան

Panorama.am. 24-4-2012- Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն այսօր իր
ազգակիցների հետ Ծիծեռնակաբերդի հուշահամլիրում էր: «Թուքը բարբարոսաբար վարվեց հայ ու եղզդի ազգի հետ: Խիստ դատապարտելի է: Թուրքերը պետք է հասկանան, որ նրանց ոճրագործությունը կապված չէ մեկ մարդու հետ, այլ միլիոնավոր: Արևմտյան Հայաստանը մենք թողեցինք, հեռացանք, որովհետև մեզ հայերի հետ ֆիզիկապես կոտորում էին(Armenian Genocide) »,-ասաց Թամոյանն ու շնորհակալություն հայտնեց իրենց` արդեն Արևելյան Հայաստանում հյուընկալած հայ ժողովրդից, որի հողում իրենք նորից բարգավաճել են, ունեցել առաջխացաղումներ: Ազիզ Թամոյանը նկատել է, որ այսօր էլ Թուրքիայում անհանդուրժողականություն ու մերժողական քաղաքականություն է իրականացվում, «մինչդեռ նա պետք է ընդունի ու զղջա, որպեսզի նման ոճրագործություններն այլևս չկրկնվեն»: «Հիմա Թուրքիայում 5 հազար եզդի է ապրում, իսկ մինչ այդ նրանց թիվը մի քանի հարյուր հազարի էր հասնում: Բա չե՞ն ասում, Արմենիստանն ու այնտեղ ապրող հայերը ինչ եղան»,-ասաց եզդիների առաջնորդը, ավելացնելով, որ ողջ աշխարհը գիտի Հայոց ցեղասպանության (Armenian Genocide) մասին ու մի օր կստիպի, որ Թուրքիան ընդունի իր մեղքը: «Չեն ուզում, կարծում են, այդպիսով շահելու են, բայց գնալով, նրանք աշխարհին ավելի հանցագործ երկիր են ներկայանում: Իհարկե թուրքերի մեջ կան մարդիկ, որոնք դատապարտում ու ընդունում են հայոց ցեղասպանությունը»,-ասաց Ա. Թամոյանը: Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և խիստ հիվանդագին է արձագանքում այդ հարցում Արևմուտքի քննադատությանը: Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

No comments: