Tuesday, April 3, 2012

Էլմար Մամեդյարով. "Ղարաբաղյան հարցում գոյություն ունեցող ստատուս-քվոն վտանգավոր է Ադրբեջանի համար՚"

Past.am./ 3-4-2012- "Ղարաբաղյան հարցում գոյություն ունեցող ստատուս-քվոն ոչ միայն թույլատրելի չէ, այլ նաեւ վտանգավոր է Ադրբեջանի համար"։ Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկի Տուոմիայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ Նրա խոսքերով, Հայաստանում եւ համանախագահող որոշ երկրներում գալիք ընտրություները ձգձգում են բանակցությունների ընթացքը, սակայն "դա չի նշանակում, որ գործընթացը լիովին դադարեցված է"։ Է.Մամեդյարովի խոսքերով, "խնդրի կարգավորման համար անհրաժեշտ իրավական հենքը առկա է եւ այդ հենքը բավականին ուժեղ է։ Հակամարտությունը պետք է լուծվի միջազգային նորմերի հիման վրա։ Հակամարտության կարգավորումը երկար գործընթաց է"։ Սակայն ես վստահ եմ, որ մենք կարող ենք դրան հասնել",- ասել է նա։

No comments: