1in.am. 3-4-2012- Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին կիրակի Ստամբուլում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամների» խմբի երկրորդ հանդիպումը որակել է որպես «Իսրայելին յուրօրինակ կաշառքի տրամադրում».
«Այդ կոնֆերանսի նպատակo Իսրայելի համար շունչ քաշելու հնարավորության ստեղծումն է: Մեծ Բրիտանիայի կառավարությունը 500,000 ֆունտ ստերլինգ է տրամադրում Սիրիայում ներքին հակամարտությունների բորբոքման համար, ԱՄՆ-ը խրախուսում է այդ երկրում ներքին դիվերսիաները, տարածաշրջանի մի շարք երկրներ հանկարծ սկսել են իրենց ուշադրությունը բևեռել Սիրիայի ժողովրդավարական խնդիրների վրա և ներկայումս մտադիր են ռազմական օգնություն ցուցաբերել:
Այդպիսի գործողությունները քաոս են առաջացնում տարածաշրջանում և թուլացնում են Իսրայելին դիմակայող շրջանակների դիրքերը: Ահա թե որն էր Ստամբուլում տեղի ունեցած կոնֆերանսի հիմնական նպատակը: Այդ կոնֆերանսի ևս մեկ գաղտնի պատճառը Պարսից ծոցում ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի տեղակայման ձգտումն է:
ԱՄՆ-ը միտումնավոր բախումներ է հրահրում սուննիների ու շիաների միջև, որպեսզի տարածաշրջանին վաճառի հնարավորինս շատ զենք և տվյալ երկրների հարստություններին տիրելու հնարավորություն ստանա: Ինչպիսի՞ օգուտ տարածաշրջանի երկրները կարող են ստանալ ամերիկյան ՀՀՊ-ից: ԱՄՆ-ը ցանկանում է տարածաշրջանի երկրների փողերով ապահովել Իսրայելի անվտանգությունը»:
Tuesday, April 3, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment