Wednesday, April 25, 2012

Թուրքական կազմակերպությունները կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Tert.am. 24-4-2012- Թուրքիայում «Մարդու իրավունքների կազմակերպությունը» Ստամբուլում ցույց է
կազմակերպել` պահանջելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Թուրքական իսլամական ստեղծագործությունների թանգարանի առջև տեղի ունեցած ակցիայի վայրը պատահական չի ընտրվել. Օսմանյան կայսրության տարիներին թանգարանի կառույցը բանտ է եղել: Հենց այստեղ էլ Հայ մտավորականներին աքսորելու վճիռն այստեղ է կայացվել: Հավաքված ցուցարաները պաստառներ են պարզել, որոնց վրա գրաված է եղել «1915-ը ցեղասպանություն էր», «Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցանք է» և այլն: «Մարդու իրավունքների կազմակերպությունը» անդամ Մերալ Չըլդըրն այսօր ընթերցել է Կիլիկիան կաթողիկոսությանն ուղղված նամակը, որում մասնավորապես ասված է «Պոլսի մտավորականների ձերբակալության 97-րդ տարելիցն է: 1915 թ.-ի այս օրը սկսված ձերբակալություններով սկսվեց Հայոց Ցեղասպանությունը և պատմական Արևմտյան Հայաստանում տեղակայված Կիլիկիան կաթողիկոսությունը իրեն պատկանող հողերից աքսորվեց, կորցրեց իր մշակությային և սոցիալական նշանակությունն ու Բեյրութ ուղարկվեց: Մենք այս նամակն ձեզ հղելով ուզում ենք տեղեկացնել, որ համոզված ենք` ձեր կաթողիկոսության տեղն այս հողերում է»,- ասվել է նամակում: Ավելի ուշ խումբը քայլել է դեպի փոստային բաժանմունք և նամակն ուղարկել Կիլիկիայի կաթողիկոսությանը:

No comments: