
News.am. 15-5-2012- Հայաստանում «ընտանիք» հասկացությունը ճգնաժամ է ապրում, որը վառ արտահայտվում է անապահով ընտանիքներում: Այս մասին, այսօր` մայիսի 15-ին, մամուլի ասուլիսում տեսակետ հայտնեց Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարզոյանը: Նրա խոսքով, սովորաբար, հայ ավանդական ընտանիքում, որտեղ ընտանիքի գլուխը տղամարդն է, նա զրկվելով աշխատանքից, կորցնում է իր կշիռը եւ դադարում է օրինակ լինել սեփական երեխաների համար:
Նման իրավիճակում կանայք սկսում են ինքնուրույն գումար վաստակել ընտանիքի համար, սակայն դա հանգեցնում է կանանց ինքնահաստատման, ով աստիճանաբար դառնում է ընտանիքի առաջնորդը: Տղամարդը, Մարզոյանի խոսքով, նման իրավիճակում դադարում է ընտանիքում ղեկավար լինել եւ այլեւս այդպիսին չի ընկալվում: «Միաժամանակ, առողջ ընտանիքում ղեկավարը պետք է լինի տղամարդը: Այդ ամենը հաճախ հանգեցնում է ընտանիքի փլուզման, քանի որ նման իրավիճակներում միշտ չէ, որ կինը շարունակում է մնալ համեստ տանտիրուհի, որը եղել է նախկինում»,-ասաց նա: Մարզոյանի ներկայացմամբ, Հայաստանում ընտանիքի թուլացմանը նպաստում է նաեւ գլոբալիզացիան, եվրոպական արժեքների ներմուծումը, որոնք խորթ են հայկական ընտանիքների համար: Հաճախ ամուսնալուծությունների պատճառ են դառնում սեռական կյանքի վերաբերյալ նվազագույն գրագիտության պակասը, երբ զույգերն ունակ չեն քննարկել նույնիսկ ամենաչնչին խնդիրները:
No comments:
Post a Comment