Sunday, May 13, 2012

ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղաիայի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում պաշտոնավարման տարիներին հայ-իրանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացրած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:

No comments: