Sunday, May 13, 2012

Ադրբեջանական երիտասարդությունը արդարացիորեն բողոքում է Իրանի դեմ. Ալիևի վարչակազմ

Panorama.am. 12-5-2012- Ադրբեջանցի երիտասարդներն արդարացիորեն են բողոքում Իրանի դեմ: «Թրենդ» գործակալության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվության տարածման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը, մեկնաբանելով նախօրեին Բաքվում Իրանի դեսպանատան առջև երիտասարդ ակտիվիստների ցույցը: «Իրանի միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին տհաճ է: Ադրբեջանը երբեք չի միջամտում այլ երկրների, հատկապես հարևան երկրների ներքին գործերին», - ասել է Ասլանովն ու հավելել. «Այս իմաստով երիտասարդների անցկացրած ակցիան արձագանքն է իրանական որոշ շրջանակների հակաադրբեջանական հայտարարություններին»:

No comments: