Sunday, May 13, 2012

Թուրքիան ուզում է ղեկավարել տարածաշրջանի գործընթացները.Դավութօղլու

Zham.am. 12-5-2012- Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք ցանկանում են ոչ թե հետևել գործընթացներին, այլ՝ ղեկավարել դրանք. «Երկրի հաջողությունների հիմքում ընկած են ժողովրդավարությունը, տնտեսական զարգացումն ու ակտիվ արտաքին քաղաքականությունը: Մենք արել ենք ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում արյունահեղության դադարեցման համար, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կավարտվեն մի շարք երկրներում առկա ճգնաժամերը”,- հայտարարել է Դավութօղլուն`ըստ թուրքական Zaman-ի: Ըստ նրա`Մերձավոր Արևելքում սկսել է փոփոխությունների ժամանակաշրջան, իսկ տեղում ապրող ժողովուրդները մեծ ակնկալիքներ ունեն Թուրքիայից:

No comments: