Sunday, May 13, 2012

Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքը մտադիր է Հայաստան այցելել:

Երեւան: Մեդիամաքս: 12-5-2012- Այդ մասին նա ասել է Շարմ էլ-Շեյխում կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ: Եգիպտոսի արտգործնախարար Մուհամադ Ամրի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը քննարկել է երրկկողմ փոխգործակցության ընդլայնման հարցերը, մտքեր են փոխանակվել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Լիբանանի արտգործնախարար Անսար Մանսուրի հետ ՀՀ ԱԳ նախարարը քննարկել է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաեւ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ` քննարկելով տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի խնդիրներ: Իրաքի իր գործընկեր Հոշիար Զեբարիի հետ հայ նախարարը խոսել է քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական փոխգործակցության խթանման հարցերի շուրջ: Իրաքի արտգործնախարարը վերահաստատել է իր երկրի կառավարության որոշումը` Երեւանում դեսպանություն հիմնելու մասին:

No comments: