Wednesday, May 9, 2012

Արցախյան հարցը չի տուժի Ֆրանսիայում սոցիալիստների հաղթանակից. Սաբինա Ֆրեյզեր

HayNews.am. 9-5-2012- «Ֆրանսու Օլանդի հաղթանակով կարելի է հուսալ, որ ֆրանս-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն: Դա իր հերթին կօգնի Ֆրանսիային ավելի հավասարակշռված մոտեցում ցուցաբերել Հարավային Կովկասի հարցերին»,- այս մասին 1news.az-ին տված հարցազրույցում նշել է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Սաբինա Ֆրեյզերը: Ֆրեյզերը վստահ է, որ Հարավային Կովկասի հետ հարաբերությունները սոցիալիստների արտաքին քաղքականության օրակարգում ավելի մեծ տեղ չեն զբաղեցնի, քան զբաղեցրել են պահպանողական Սարկոզիի օրակարգում: Ըստ Ֆրեյզերի` Օլանդի նախագահության սկզբնական շրջանում Հարավային Կովկասին վերաբերող հարցերը, ներառյալ Արցախյան հակամարտության կարգավորումը, չեն լինի գերակա խնդիրներ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության համար: Նա նշել է, որ Ֆրանսիան վստահորեն կշարունակի Մինսկի խմբի իր համանախագահությունը Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում, սակայն, Ֆրեյզերը դժվարացել է նշել, թե ինչպիսին կլինի Ֆրանսուա Օլանդի անձնական դերը բանակցային գործընթացում: Անդրադառնալով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի անցկացմանը՝ Ֆրեյզերը նշել է, որ այդ օրինագիծը որոշ ժամանակով մոռացության կմատնվի: Ֆրեյզերի կարծիքով «հիմա օրինագծի անցկացումը արդեն ոչ մեկին չի հետաքրքրում»: Սակայն նա չի բացառել նաև, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալու ժամանակ այս օրինագիծը կարող է նորից հայտնվել ուշադրության կենտրոնում»:

No comments: