կայացել է զորահանդես` նվիրված Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ Պաշտպանության բանակի հիմնադրման 20-ամյակին, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 67-րդ տարեդարձին: Ստեփանակերտի կենտրոնական հրապարակով անցել են հետեւակները եւ զրահատեխնիկան, արագ արձագանքման, հրետանային, հակատանկային զորքերի, ստորաբաժանումները, հրետանային կրակի համակարգերը, հրանոթները: Ներկաների հատուկ ուշադրությանն են արժանացել հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերը: Հիշեցնենք, որ հայրենական արտադրության անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ ցուցադրվել էին նախորդ տարվա աշնանը Երեւանում կայացած զորահանդեսում: Իրենց պարամետրերով հայկական սարքերը չեն զիջում արտասահմանյանին: Ստեփանակերտում տոնական զորահանդեսն ավարտվել է դեֆիլեով` նվագամբի եւ պատվավոր պահակազորի մասնակցությամբ: Տրիբունայից ռազմական շքերթի ընթացքին հետեւել են հայկական երկու պետությունների նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, ԼՂՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Արկադի Ղուկասյանը, իշխանական կառույցների ներկայացուցիչներ: Շքերթը դիտելու էին եկել Ստեփանակերտի բնակիչներն ու ղարաբաղյան մայրաքաղաքի հյուրերը: Հայ ժողովուրդը մայիսի 9-ին տոնում է Շուշիի ազատագրման 20-ամյակը եւ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օրը:
Wednesday, May 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment