Panorama.am. 4-6-2012- Օրերս «Ազատ Արցախ» կուսակցության պատվերով «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնն Արցախում հետազոտություն է անցկացրել` կապված բնակչության սոցիալական սպասելիքների, գործող նախագահի գործունեությանը տրված գնահատականների, չափահասների ընտրական ակտիվության և նախագահի թեկնածուների մեկնարկային վարկանիշների հետ: Այսօր անդրադառնալով Արցախում նախագահական ընտրությունների` հունիսի 17-ին մեկնարկող քարոզարշավին, ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Բանախոսը նշեց, որ այն հարցին, թե դուք ձեզ որ խավին եք դասում Արցախում պատասխանները հետևյալն են եղել. աղքատները կազմել են 19 տոկոսը, համեստները` 73, ունևորները` 7 տոկոս: Այնուհետև, Ա. Ադիբեկյանն այս արդյունքները համադրելով ՄԱԿ-ի չափանիշներով ստացված արդյունքների հետ, ըստ որի, աղքատների թիվն ավելի մեծ է, նշեց. «Դա նշանակում է, որ մարդիկ չեն ուզում ընդունել օբյեկտիվ իրականությունը ու երկրորդ` դա իջեցնում է սոցիալական լարվածությունը»: «Լարվածության ալիքի վրա իշխանության գալ ցանկացող ուժերը պետք է դա հաշվի առնեն»,- հավելեց նա: Նա կարևորեց այն հանգամանքը, որ վերջին տարիներին աճել է հարսանիքների թիվը, ինչն իր հերթին մեծացրել է բնակարանաշինության կարևորությունը: Որպես կարևոր սոցիալական խնդիր, Ա. Ադիբեկյանը նշեց աշխատատեղերի խնդիրը, ասելով, որ Արցախում 25 տոկոս գործազրկություն կա: Շարունակելով սոցիալական խնդիրների թեման, նա ասաց, որ Արցախում միջին աշխատավարձն ավելացել է 20 հազար դրամով` կազմելով 88.7 հազար դրամ (ՀՀ-ում 102.6 հազար դրամ է), սակայն այնտեղ ապրանքատեսակների գները մոտ 30 տոկոսով ավելի թանկ են Հայաստանի գներից: Արցախում արտագաղթ չկա, կա ներգաղթ: Բնակչությունն աճում է: Տարեկան այնտեղ կա 500-600 հայրենադարձ: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նորընտիր նախագահից սպասում են, որ նա առաջնահերթ կզբաղվի հետևյալ խնդիրներով 1 Սոցիալ տնտեսական (աշխատատեղեր, թոշակի-աշխատավարձի-նպաստի բարձրացում) 69.3 2 Բնակարանների և ենթակառուցվածքների (ջուր-գազ-ասֆալտ, ...) կառուցում 20.0 3 Ղարաբաղի հարցի լուծում (անկախություն-միացում) 5.8 4 Առողջապահական-կրթական (բուհ-դպրոց-մանկապարտեզ) բարելավում 4.0 5 Օրինականության պահպանում / ճիշտ կառավարում 3.1 6 Կաշառակերության-կոռուպցիայի դեմ պայքար 0.6
Monday, June 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment