«Լրագիր» 19-6-2012- BBC-ի փոխանցմամբ, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մահվան եզրին է: Ըստ լրատվամիջոցի, տեղական մի քանի ԶԼՄ-ներ արդեն հայտարարել են, որ արձանագրվել է կլինիկական մահ: Nile TV-ն հաղորդում է, որ Մուբարաքի կյանքը փրկելու փորձերը շարունակվում են: Անվտանգության ծառայություններից ստացված վերջին տեղեկությունների համաձայն, լրատվամիջոցը հաղորդում է, որ կլինիկական մահվան մեջ գտնվող Մուբարաքին այժմ արհեստական շնչառություն են տալիս: Հաղորդվում է նաև, որ 84-ամյա նախկին նախագահն այս գիշեր ինսուլտ է ստացել և բանտից արագ տեղափոխվել է զինվորական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: BBC-ի փոխանցմամբ, եգիպտացիները թերահավատությամբ են վերաբերում նախկին նախագահի առողջության մասին լուրերին, քանի որ անցյալում բազմաթիվ անգամներ այդ տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը: Wednesday, June 20, 2012
Հոսնի Մուբարաքը մահվան եզրին է. BBC
«Լրագիր» 19-6-2012- BBC-ի փոխանցմամբ, Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մահվան եզրին է: Ըստ լրատվամիջոցի, տեղական մի քանի ԶԼՄ-ներ արդեն հայտարարել են, որ արձանագրվել է կլինիկական մահ: Nile TV-ն հաղորդում է, որ Մուբարաքի կյանքը փրկելու փորձերը շարունակվում են: Անվտանգության ծառայություններից ստացված վերջին տեղեկությունների համաձայն, լրատվամիջոցը հաղորդում է, որ կլինիկական մահվան մեջ գտնվող Մուբարաքին այժմ արհեստական շնչառություն են տալիս: Հաղորդվում է նաև, որ 84-ամյա նախկին նախագահն այս գիշեր ինսուլտ է ստացել և բանտից արագ տեղափոխվել է զինվորական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: BBC-ի փոխանցմամբ, եգիպտացիները թերահավատությամբ են վերաբերում նախկին նախագահի առողջության մասին լուրերին, քանի որ անցյալում բազմաթիվ անգամներ այդ տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը:
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment