Tuesday, June 5, 2012

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստվում են Սիրիայում իշխանության փոխանցմանը. Սպիտակ տուն

1in.am. 5-6-2012- «Սիրիայում քաղաքացիական պատերազմը կարող է կանգնեցնել միայն նախագահ Բաշար Ասադի շուտափույթ հրաժարականը: Այդ պատճառով ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ պատրաստվում է երկրում քաղաքական իշխանության փոխանցման գործընթացին»,– հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք ստել է Ասադը, երբ անցած հանգստյան օրերին հայտարարել էր Հուլայի սպանդին կառավարական զորքերի անմասն լինելու մասին, Քարնին վստահաբար ասել է` այո: Միաժամանակ Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է համախմբվի և ուժեղացնի ճնշումն Ասադի վրա, որպեսզի նրան ստիպի հրաժարական տալ:

No comments: