1in.am. 18-6-2012- Islam News-ի փոխանցմամբ՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան այլ երկրների հետ մեկտեղ մասնակցում են «Անատոլիական արծիվ» ռազմաօդային զորավարժություններին, որոնցում ներգրավված է նաև Ինջիրլիքում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազան: Սաուդյան կողմի կարծիքով՝ այդ զորավարժությունները կնպաստեն երկրի զինված ուժերի զարգացմանը: Ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը պարբերաբար մասնակցում են Ամերիկայում, Եվրոպայում ու Աֆրիկայում անցկացվող զորավարժություններին: Ներկայիս դրությամբ անցկացվել է մոտ 30 «Անատոլիական արծիվ» զորավարժություն, որին մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների և 13 այլ երկրների 17,000 ներկայացուցիչ, ինչպես նաև 2000 ինքնաթիռ: Նախորդ տարի Թուրքիան դրանք չեղյալ հայտարարեց այն պատճառով, որ դրանց պետք է մասնակցեր Իսրայելը: Monday, June 18, 2012
Թուրքիան և Սաուդյան Արաբիան համատեղ անցկացնում են «Անատոլիական արծիվ» ռազմաօդային զորավարժությունները
1in.am. 18-6-2012- Islam News-ի փոխանցմամբ՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան այլ երկրների հետ մեկտեղ մասնակցում են «Անատոլիական արծիվ» ռազմաօդային զորավարժություններին, որոնցում ներգրավված է նաև Ինջիրլիքում գտնվող ՆԱՏՕ-ի ավիաբազան: Սաուդյան կողմի կարծիքով՝ այդ զորավարժությունները կնպաստեն երկրի զինված ուժերի զարգացմանը: Ընդհանուր առմամբ, Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը պարբերաբար մասնակցում են Ամերիկայում, Եվրոպայում ու Աֆրիկայում անցկացվող զորավարժություններին: Ներկայիս դրությամբ անցկացվել է մոտ 30 «Անատոլիական արծիվ» զորավարժություն, որին մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների և 13 այլ երկրների 17,000 ներկայացուցիչ, ինչպես նաև 2000 ինքնաթիռ: Նախորդ տարի Թուրքիան դրանք չեղյալ հայտարարեց այն պատճառով, որ դրանց պետք է մասնակցեր Իսրայելը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment