HayNews.am, 18-6-2012- Ներկայիս Թուրքիայի Կեսարիա քաղաքում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մոտակայքում կասկածելի պայուսակ է հայտնաբերվել: Թուրքական մամուլի փոխանցմամբ` եկեղեցու մոտակայքում դրված պայուսակը նկատել են անցորդները և ոստիկանություն կանչել: Ոստիկանները տարհանել են մարդկանց, իսկ սակրավորներն սկսել են պայուսակի ուսումնասիրությունը: Պարզվել է, որ պայուսակում ոչ մի վտանգավոր բան չկա. ներսում միայն շինարարական գործիքներ են եղել: Նշենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին ներկայումս գործում է որպես մանկապատանեկան մարզասրահ:
Monday, June 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment