Tuesday, June 5, 2012

Իրանն ու Հայաստանը նոր հիդրոէլեկտրակայան կկառուցեն

Tert.am. 5-6-2012- Իրանի և Հայաստանի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որի շրջանակներում 2 երկրների սահմանով անցնող Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման մասին, հայտնում է Press TV-ին: Երկկողմանի համաձայնությունը ձեռք էր բերվել Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամժուի Հայաստան կատարած 1-օրյա այցի ընթացքում: Նամժուն հայաստանցի իր գործընկեր Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվել է հիդրոէլեկտրակայանի կառուցումը սկսել 2012 թ.-ի օգոստոսի 22-ից: Դրանք միաժամանակ կսկսվեն Մեղրիում և Իրանի Քարաչիլար շրջանում, ինչից հետո հիդրոէլեկտրակայանը հնարավորություն կունենա 130 մեգավատտ էլեկտրաէնեգիա արտադրել:

No comments: