Tuesday, June 5, 2012

Ադրբեջանուհին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կոնվենցիայի Գլխավոր ասամբլեայի նախագահ է դարձել

Tert.am. 5-6-2012- Փարիզում աշխատանքներն է սկսել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003թ.-ին ընդունված Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի անդամ երկրների Գլխավոր ասամբլեայի 4-րդ նստաշրջանը: Նիստի սկզբում ընտրվել են ասամբլեայի նախագահ, 5 փոխնախագահ և զեկուցողներից բաղկացած նիստի բյուրոն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Էլեոնորա Հուսեյնովան ընտրվել է նախագահ, Ֆրանսիայի, Չինաստանի, Բուրկինա- Ֆասոյի ու Լիբանանի ներկայացուցիչները` փոխնախագահներ, Բելգիայի ներկայացուցիչը` զեկուցող:

No comments: