Sunday, June 17, 2012

Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդն աջակցում է Վարդան Օսկանյանին

Երեկ Արցախի Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդը աջակցության նամակ է հղել «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Մտահոգությամբ հետևում ենք «Սիվիլիթաս» հիմնադրամի և անձամբ Ձեր նկատմամբ ՀՀ ԱԱԾ գործողություններին և վարկաբեկման փորձերին: Անկախ դատական համակարգի բացակայության պայմաններում իրավապահ մարմինների նման աչառու գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում քաղաքացիների և ընդհանրապես հայկական պետականության համար: Մենք համոզված ենք Ձեր ազնվության և օրինապաշտության մեջ: Դեպքերի ժամանակագրությունն ակնհայտորեն երևակում է գործի քաղաքական աստառը: Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհուրդը աջակցություն է հայտնում Ձեզ և «Սիվիլիթաս» հիմնադրամին: Զորակցելով Ձեզ այս հարցում` մենք նպատակ ունենք նպաստել ՀՀ-ում և Արցախում իրավական պետության կառուցմանը»:

No comments: