Sunday, June 17, 2012

«Սահար». Ադրբեջանն անօրինական Արաքս գետից նախատեսվածից ավելի շատ ջուր է վերցնում. Իրանցի գյուղատնտեսները բողոքում են

Panorama.am. 16-6-2012- Ադրբեջանն անօրինական Արաքս գետից նախատեսվածից ավելի շատ ջուր է վերցնում. Իրանցի գյուղատնտեսները բողոքում են: Այդ մասին նշված է իրանական «Սահար» հեռուստաալիքի կայքում: Համաձայն տեղեկատվության՝ Իրանի հյուսիսային Արդեբիլ նահանգի Փարսաբադ գյուղի բնակիչները «Սահար»-ի լրագրողի հետ զրույցում իրենց դժգոհությունն են հայտնել, որ Ադրբեջանն անօրինական Արաքս գետից նախատեսվածից ավելի շատ ջուր է վերցնում: «Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրված պայմանագիրը նախատեսում է կողմերի՝ ջրից օգտվելու իրավունքները, սակայն, Ադրբեջանի կառավարությունն անօրինական ջրանցքներ է կառուցել, և նախատեսվածից ավելի ջուր է վերցնում, ինչի հետևանքով նվազում է իրանցի ֆերմերներին հասանելիք ջրի ծավալները՝ վնասներ պատճառելով գյուղատնտեսությանը»,-նշված է իրանական աղբյուրում:

No comments: