Tert.am. 2-6-2012- ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիևը հունիսի 1-ին Անվտանգության խորհրդի նախագահությունը փոխանցել է կառույցում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լի Բաոդոնգին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Բաոդոնգը հայտնել է, որ Չինաստանը, ստանձնելով կառույցի նախագահությունը, կգործադրի բոլոր ջանքերը` ուղղված միջազգային խաղաղության աջակցմանը: Ակնկալվում է, որ Խորհուրդը կքննարկի մոտ 30 հարց, այդ թվում` Սիրիայում, Սուդանում, Հարավային Սուդանում ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ: ԱԽ-ն բաղկացած է 15 անդամից, որոնցից 5-ը մշտական անդամներ են (Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան), իսկ 10-ը՝ ոչ մշտական անդամներ: Վերջիններս ընտրվում են 2 տարի ժամկետով: Ադրբեջանը երկրորդ անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ում կնախագահի 2013թ. սեպտեմբերին:
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment