1in.am. 2-6-2012- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մոտ ապագայում Բաքվում մեկնարկելու է Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամությունը խորհրդանշող մզկիթի կառուցումը: Այս մասին լրագրողներին հայտնել է Կրոնական կրթության հարցերով պետական կոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովը: Վերջինիս խոսքերով՝ մզկիթի կառուցման գաղափարը պատկանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ինչն էլ քննարկվել է թուրքական կողմի հետ և համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել: Նա հավելել է, որ Ալիևը համապատասխան տարածք է հատկացրել մզկիթի կառուցման համար, որի ֆինանսավորումն իրականացնելու է ադրբեջանական կողմը: Իսքենդերովն ընդգծել է, որ այդ մզկիթը կդառնա Ադրբեջանի նախագահի նվերը թուրք ժողովրդին:
Saturday, June 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment