Tuesday, June 19, 2012

Ադրբեջանը Կալաշնիկովի ինքնաձիգները կփոխարինի իսրայելական «Տավոր»-ներով

News.am. 18-6-2012- Ադրբեջանը ծրագրում է Կալաշնիկովի ինքնաձիգները փոխարինել իսրայելական «Տավոր»- ներով: Այսօրվա դրությամբ TAR-21-ը (հրացանի առաջին տարբերակը) ընդունված է 15 երկրների սպառազինության մեջ: Գերազանցապես, այդ զենքը գնում են հատուկ նշանակության ուժերը, սակայն այժմ սկսել են դրանցով զինել նաեւ պարբերական բանակի ստորաբաժանումները, հաղորդում է «Վոեննոե Օբոզրենիեն»: ԽՍՀՄ նախկին երկրներից ինքնաձիգն ընդունված է Ադրբեջանի եւ Վրաստանի հատուկ նշանակության ուժերում: Եթե Վրաստանում, որը 3000 հրացան է ստացել, պատերազմից հետո առաքումը դադարեցվել է, Ադրբեջանը ծրագրում է «Տավոր»-ներով փոխարինել Կալաշնիկովները` իր տարածքում գրոհային հրացանի գործարան հիմնելով: Զենքն Ադրբեջան է առաքելու պետական Israel Aerospace Industries ընկերությունը:

No comments: