Tuesday, June 19, 2012

Ֆրանսիացի հայամետ պատգամավորը վերընտրվել է, թուրքամետները` պարտվել

Panorama.am. 18-6-2012- Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում հայամետ գործիչ, «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության անդամ տկն Վալերիա Բոյերը վերընտրվել է պատգամավոր: «Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող բանաձևի ճարտարապետը կրկին հայտնվել է խորհրդարանում: Նա, ստանալով քվեների 50.65 տոկոսը, հաղթել է իր մրցակից սոցիալիստ թեկնածուին»,- տեղեկացնում է «HaberTurk» լրատվական կայքը: Նշենք, որ Բոյերի հեղինակած ցեղասպանության ժխտումը քրեական հանցանք համարող օրինագիծը 2012-ի հունվարին ընդունվել էր Սենատի կողմից: Բայց կարճ ժամանակ անց երկրի սահմանադրական խորհուրդը չեղյալ էր հայտարարել սենատի ընդունած որոշումը` պատճառաբանելով, որ դա հակասում է սահմանադրության 33-րդ հոդվածին: Նուն աղբյուրի համաձայն` Ֆրանսիայի խորհրդարանական ընտրութուններում պարտություն են կրել թուրքամետ գործունեությամբ աչքի ընկնող պատգամավորության 2 թեկնածու, որը մտահոգել է ֆրանսիայի թուրքական համայնքին: Ձախողված այդ թեկնածուներից մեկը եղել է Թուրքիայի հետ բարեկամության խմբի փոխնախագահը:

No comments: