Tuesday, June 19, 2012

Դավութօղլուն և Քլինթոնը քննարկել են իրավիճակը Կովկասում

Tert.am. 19-6-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում են ունեցել Մեքսիկայում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, հանդիպման ընթացում կողմերը քննարկել են իրավիճակը Կովկասում: Խոսվել է նաև սիրիական ճգնաժամի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի մասին: Մեկուկես ժամ տևած հանդիպման ընթացքում երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այսօր կայանալիք հանդիպման օրակարգը:

No comments: