Monday, June 25, 2012

Սիրիայիում հայազգի զինծառայող է զոհվել

Tert.am. 25-6-2012- Սիրիական բանակում դարձյալ հայազգի զինծառայող է զոհվել: Տարածված տեղեկությունների համաձայն` զոհվողը 1992 թ-ին ծնված Ջալալ Մելքունն է: Նա ծնունդով Սիրիայի Հասաքե նահանգից է և զոհվել է Հոմս քաղաքի մոտակայքում` զինվորական ծառայության ընթացքում: Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն մեկ տարուց ավելի շարունակվող բախումների ընթացքում արդեն 3 հայազգի զինծառայող է զոհվել:

No comments: