1in.am. 18-6-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոնկրետ նախաձեռնությամբ. «Ադրբեջանը Ռուսաստանի համար ներկայացնում է 100 անգամ ավելի մեծ ռազմավարական արժեք, քան Հայաստանը: Հուսով ենք, որ Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես կգա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոնկրետ նախաձեռնությամբ, և այդ հարցը կստանա իր լուծումը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում են բազմաթիվ միջազգային կառույցներ, այդ թվում՝ նաև ԵԱՀԿ-ը, ՄԱԿ-ը: Սակայն, դժբախտաբար, դեռ որևէ արդյունք չկա»:
Monday, June 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment