Panorama.am, 18-6-2012- Հունաստանում հունիսի 17-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ազգությամբ թուրք երեք պատգամավոր հայտնվել են հունական օրենսդիր իշխանության կազմում: Նրանցից երկուսը ներկայացնում են «Syriza» դաշինքը, մեկը` սոցիալիստական «PASOK» կուսակցությունը: Այս մասին իրազեկում է «CNNTurk» լրատվական ծառայությունը, համաձայն որի, նորընտիր թուրք պատգամավորներն առաջադրված են եղել Արևմտյան Թրակիայից: Նշենք, որ Հունաստանի խորհրդարանը բաղկացած է 300 պատգամավորական տեղերից: Ընտրություններին մասնակցել է 21 կուսակցություն: Հունաստանի ներքին գործերի նախարարության նախնական տվյալներով` հաղթանակ է տարել «Նոր ժողովրդավարություն» կենտրոնամետ կուսակցությունը: Իսկ մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ոչ մի կուսակցության չէր հաջողվել անհրաժեշտ քանակի քվեներ ստանալ և կազմել կառավարություն:
Monday, June 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment