Monday, June 25, 2012

Թուրքիան պահանջում է ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ հրավիրել Սիրիայի կողմից խփված օդանավի հարցով

News.am. 24-6-2012- Թուրքիան պահանջել է հունիսի 26-ին ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ հրավիրել` Սիրիայի կողմից թուրքական հետախուզական օդանավի խփման հետ կապված իրավիճակի քննարկման նպատակով: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ խորհուրդը երկուշաբթի կքննարկի հարցը: Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Թուրքիայի օդուժի ինքնաթիռը հունիսի 22-ին անհետացել էր Միջերկրական ծովի ավազանի վրա: Ավելի ուշ Սիրիայի իշխանությունները խոստովանել էին, որ թուրքական ինքնաթիռը խփվել է ՀՕՊ համակարգի միջոցով` նշելով, որ «չպարզված ինքնաթիռը ներխուժել էր երկրի օդային տարածք եւ շարժվել Միջերկրական ծովի ուղղությամբ»: Շատ փորձագետներ արդեն խոսում են այն մասին, որ թուրքական F-4-ի հետ կապված միջադեպը պարզապես սադրանք էր` «խայծ», որը կուլ տվեց Սիրիան` թույլ տալով Արեւմուտքին սկսել ռազմական ներխուժումը երկիր:

No comments: