Panorama.am. 19-6-2012- Բաքվի քաղաքապետի պաշտոնի համար Ադրբեջանի ներիշխանական խմբավորումների միջև կատաղի պայքար է սկսվել: Բաքվի ներկայիս քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովին փոխարինելու հարցն արդեն օրակարգում է: Այդ պաշտոնի համար պայքարում են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի մոտ շրջապատի մեջ մտնող Բաքվի Գարադաղի շրջանի գործադիր ղեկավար Սուլեյման Միքայիլովը, տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի մերձավոր, Նասիմիի շրջանի գործադիր ղեկավար Նասիբ Մեհմալիևը: Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ժամանակներից մինչ այժմ նախագահի թիկնազորի պետ Բեյլեր Էյուբովն էլ պայքարում է Գյանջայի գործադիր ղեկավար Էլմար Վալիևին այդ պաշտոնում նշանակելու համար: Թեև Փաշաևների կլանը ժամանակ առաջ աշխատում էր այդ պաշտոնում նշանակել Սումգայիթի գործադիր ղեկավար Էլդար Ազիզովին, սակայն այժմ նրանք փոխել են իրենց թեկնածուին և փոխարինել նրան Նարմինա Իսագովայով: Ըստ թերթի` «վերևներում» արդեն սկսվել է Բաքվի գործադիր ղեկավարի պաշտոնում Փաշաևների մարդ համարվող քաղաքապետարանի աշխատակից Նարմինա Իսագովային Բաքվի քաղաքապետ նշանակելու հարցի քննարկումը: «Առանց այն էլ Բաքվի գործադիր իշխանության փաստացի ղեկավար հանդիսացող այդ տիկնոջը Աբութալիբովի պաշտոնում նշանակելու հարցը, կարելի է ասել, արդեն լուծված է», -նշում է «Ազադլիգը»: Wednesday, June 20, 2012
Փաշաևների կլանը պայքարում է Բաքվի քաղաքապետի պաշտոնի համար
Panorama.am. 19-6-2012- Բաքվի քաղաքապետի պաշտոնի համար Ադրբեջանի ներիշխանական խմբավորումների միջև կատաղի պայքար է սկսվել: Բաքվի ներկայիս քաղաքապետ Հաջիբալա Աբութալիբովին փոխարինելու հարցն արդեն օրակարգում է: Այդ պաշտոնի համար պայքարում են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի մոտ շրջապատի մեջ մտնող Բաքվի Գարադաղի շրջանի գործադիր ղեկավար Սուլեյման Միքայիլովը, տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի մերձավոր, Նասիմիի շրջանի գործադիր ղեկավար Նասիբ Մեհմալիևը: Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ժամանակներից մինչ այժմ նախագահի թիկնազորի պետ Բեյլեր Էյուբովն էլ պայքարում է Գյանջայի գործադիր ղեկավար Էլմար Վալիևին այդ պաշտոնում նշանակելու համար: Թեև Փաշաևների կլանը ժամանակ առաջ աշխատում էր այդ պաշտոնում նշանակել Սումգայիթի գործադիր ղեկավար Էլդար Ազիզովին, սակայն այժմ նրանք փոխել են իրենց թեկնածուին և փոխարինել նրան Նարմինա Իսագովայով: Ըստ թերթի` «վերևներում» արդեն սկսվել է Բաքվի գործադիր ղեկավարի պաշտոնում Փաշաևների մարդ համարվող քաղաքապետարանի աշխատակից Նարմինա Իսագովային Բաքվի քաղաքապետ նշանակելու հարցի քննարկումը: «Առանց այն էլ Բաքվի գործադիր իշխանության փաստացի ղեկավար հանդիսացող այդ տիկնոջը Աբութալիբովի պաշտոնում նշանակելու հարցը, կարելի է ասել, արդեն լուծված է», -նշում է «Ազադլիգը»:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment