Monday, June 18, 2012

Ֆրանսիայի խորհրդարանում մեծամասնությունը սոցիալիստներն են

Panorama.am. 18-6-2012- Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններում հաղթել են սոցիալիստները, որոնք Ազգային ժողովում կձևավորեն բացարձակ մեծամասնություն: Սակայն ինչպես գրում է «Էխո Մոսկվի»-ն, որոշ արդյունքներ զարմացրել են դիտորդներին: Այդպես, Լյա Ռոշելու Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու Սեգոլեն Ռուայալը, որը ծրագրում էր դառնալ Ստորին պալատի նախագահ անսպասելիորեն պարտվել է: Ռուայալին սատարում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով հանդիսանում է նրա երեք երեխաների հայրը: Իսկ ահա Օլանդի ներկայիս ընկերուհին էլ` լրագրող Վալերի Տրիերվեյլերը հաջողություն է մաղթել ինքնաառաջադրված Օլիվյե Ֆալորինիին, ում էլ պարտվել է Ռուայալը: «Ազգային ֆռոնտի» հիմնադիր Լե Պենի թոռնուհին առաջինն է, որ վերջին 15 տարիների ընթացքում վերջապես կներկայացնի ազգային այս կազմակերպությունը խորհրդարանում: Մարիոն Մարեշալ-Լե Պենը կլինի նաև ամենաերիտասարդ պատգամավորը` նա ընդամենը 22 տարեկան է:

No comments: