1in.am. 18-6-2012- TRT-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ստամբուլում տեղի է ունեցել «Միջուկային զենքի չտարածման ու զինաթափման» խմբի խորհրդաժողովը: Այդ խմբի կազմի մեջ է մտնում 10 երկիր, այդ թվում՝ Թուրքիան: Խորհրդաժողովի բացման արարողության ժամանակ ելույթ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն. «Միջուկային զենքը սպառնալիք է ողջ մարդկության համար: Անհրաժեշտ է Մերձավոր Արևելքը մաքրել զանգվածային ոչնչացման զենքից (ԶՈԶ): Մերձավորարևելյան բոլոր երկրների նկատմամբ պետք է կիրառել միանման չափանիշներ: Իրանի դեմ գործածվող չափանիշները պետք է տարածել նաև Իսրայելի վրա»: ՄԱԿ ԱԽ-ը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Սիրիայի վերաբերյալ: Սիրիայում չկարողացան ապահովել ՄԱԿ-ի դիտորդների անվտանգությունը: ՄԱԿ-ը պետք է անհետաձգելի միջոցներ ձեռնարկի: Այս հարցը մենք կներառենք G-20-ի գագաթնաժողովի օրակարգում:
Monday, June 18, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment