Այսօր Երևանի Թեքեյան Կենտրոնում ավարտվեց ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ կուսակցությունների համատեղ՝ միավորիչ Հիմնադիր Պատգամավորական ժողովը, որի արդյունքում հետեւյալ որոշումներ ընդունվեցին. 1. Երկու կուսակցությունների ՀՌԱԿ և Արմենական-ՌԱԿ միավորման մասին` Ռամկավար Ազատական Կուսակցություն (Հայաստան) անվամբ 2. Նորաստեղծ Ռամկավար Ազատական Կուսակցությունը (Հայաստան) այսուհետ դառնալու է ՀՌԱԿ-ի և Արմենական-ՌԱԿ-ի իրավահաջորդը 3. Միավորված Ռամկավար Ազատական Կուսակցության (Հայաստան) միավորիչ Հիմնադիր Համագումարը ընտրեց 25 ընկերներից բաղկացած Հանրապետական Վարչություն 4. Միավորված Ռամկավար Ազատական Կուսակցության (Հայաստան) ատենապետ միաձայն ընտրվեց Ընկեր Հակոբ Ավետիքյանը 5. Պատգամավորական Ժողովից հետո տեղի ունեցավ Ռամկավար Ազատական Կուսակցության (Հայաստան) Հանրապետական Վարչության անդրանիկ նիստը, որը ընտրեց իր դիվանի կազմը ՌԱԿ (Հայաստան) Հանրապետական վարչություն
Monday, June 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment