14in.am. 3-6-2012- Այս շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելում է Հայաստան, Ադրբեջան և Վրաստան: Կովկասը բախումների սպառնալիք է ներկայացնում, ինչը կարող է իր ազդեցությունն ունենալ Ամերիկայի և Եվրոպայի շահերի վրա, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է այն մշտական ուշադրության կենտրոնում պահել: The New York Times-ի փոխանցմամբ` 1990-ական թվականների Լեռնային Ղարաբաղի պատերազմը միլիոնավոր մարդկանց տեղահանության պատճառ դարձավ, և Հայաստանին հանձնվեց Ղարաբաղի և Ադրբեջանի տարածքի 9 տոկոսի վերահսկողությունը: ԵԱՀԿ Մինսկի խումբը փորձում է լուծումներ գտնել, սակայն բանակցությունները արդեն երկար ժամանակ է` արդյունք չեն տալիս: Զինադադարի մասին որոշումը հաճախ ոտնահարվում է: Ռուսաստանը զինում է Հայաստանը և այնտեղ ռազմական բազա հաստատում: Ադրբեջանն օգտագործում է նավթային հարստությոսւնը, և նրա դաշնակից Թուրքիան արդեն մե կ տասնամյակից ավելի է` փակել է Հայաստանի հետ սահմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անսպասելիորեն կարող է վերածվել ոչ սառը պատերազմի: Նման հակամարտություններ կան նաև Ռուսաստանի և Վրաստանի միջև: Հյուսիսային Կովկասում գրոհայինների բռնությունն ավելանում է: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունից առաջ երկու տասնյակ ռուս զինվորներ էին մահացել անցած ամիս: Ահաբեկչությունը կարող է վտանգել 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերը: Մոսկվան, հնարավոր է, կրկին մեղադրի Ադրբեջանին և Վրաստանին ահաբեկիչներին աջակցելու համար, ինչպես դա արեց 1999 թվականին` Չեչնիայի հետ կապված: Ինչպե՞ս կարող են ԱՄՆ-ը և Եվրոպան նվազեցնել Կովկասի ռիսկերը: Դենիս Քորբոյն ԱՄՆ-ին և Եվրոպային կոչ է անում շարունակել պայքարը հանուն Վրաստանի անկախության և դեմ լինել տարածքի մեկ հինգերորդի գրավմանը: Մոսկվային չպետք է թույլ տրվի Վրաստանի միջոցով ձեռք բերել կասպյան վառելիքի արտահանման վերահսկողությունը: Եվրոպան և ԱՄՆ-ը պետք է ստիպեն Վրաստանին Հյուսիսային Կովկասում հակառուսական գործողություններ չիրականացնել: Նրանք պետք է համագործակցեն Ռուսաստանի հետ` Օլիմպիական խաղերի ժամանակ կանխելու ահաբեկչությունները: ԱՄՆ-ը և Եվրոպան այլևս չեն կարող հետաձգել Լեռնային Ղարաբաղի բանակցությունները: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է` գործի ներքին ճնշումների ազդեցության ներքո, սակայն Եվրոպան և ԱՄՆ-ը պարտավոր են զգուշացնել նրան հետևանքների մասին, այդ թվում նաև` տարածաշրջանային պատերազմի: Կարող են վնասվել նաև Էներգետիկ ներդրումները Ադրբեջանում և նոր գազամուղը դեպի Եվրոպա: ԵԽԽՎ անդամները դադարել են Ռուսաստանը ներգրավել Հյուսիսային Կովկասի խնդիրներում, բայց վտանգը մեծանում է և կարող է իր ազդեցությունն ունենալ Ադրբեջանի և Վրաստանի վրա: Անդամները պետք է օգտագործեն Վիեննայի խորհուրդը մտահոգությունների մասին բարձրաձայնելոււ և երկխոսություն սկսելու համար: Քորբոյը Քլինթոնին առաջարկում է իր այցի ընթացքում ընդգծել այս լարվածություններն ու հավաստիացնել , որ Արևմուտքը ակտիվորեն կաշխատի հակամարտությունն ու բախումները կանխելու ուղղությամբ:
Monday, June 4, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment