Tuesday, June 5, 2012

Մեր մտահոգությունը պետք է լինի այն, որ Իրանի հետ հարաբերությունները չվատանան. Լեւոն Շիրինյան

HayNews.am. 5-6-2012- Եթե Ադրբեջանը շարունակեց նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցելության ընթացքում խախտել հրադադարը, պատերազմն անխուսափելի է: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը իր այս տեսակետը բացատրում է նրանով, որ Հայաստանը պետք է առաջինը սկսի պատերազմական գործողությունը, և ոչ թե միշտ պատասխանող կողմում լինի. «Մենք թույլ չենք: Մեր աշխարհագրական դիրքը վատը չէ, իսկ միջազգային հանրությունը երբեք չի ընունի այն ժողովրդին, որը թույլ է»: Շիրինյանի խոսքով` ակնհայտ է, որ կովկասյան տարածաշրջանը ներքաշվում է ավելի ակտիվ գործողությունների մեջ: Բանախոսը հավելեց, որ հայկական կողմը Քլինթոնի այցելությամբ պետք է պատրաստ լինի մերժել կամ չմերժել Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունները. «Մեր մտահոգությունը պետք է լինի այն, որ Իրանի հետ հարաբերությունները չվատանան: Նաև մենք սկսելու ենք ֆլիրտ, սիրախաղ անել Թուրքիայի հետ, այն դեպքում, երբ Թուրքիան չի ցանկանում հարաբերվել Հայաստանի հետ»: Քաղաքագետը վստահ է, որ ԱՄՆ-ի կողմից նման պահանջ է լինելու՝ մերձենալ Թուրքիայի հետ:

No comments: