ՀՅ Դաշնակցությունը անհամբեր եւ հույսով սպասում է Հայաստանի Գերագույն մարմնի ժողովին, որի հետ են կապվում կուսակցության ապագայի մասին շատ պատկերացումներ: Որքան հայտնի է, Գերագույն մարմինը նույնիսկ ներկայիս կազմով որոշ սկզբունքային որոշումների հարցում բնավորություն է ցուցաբերել եւ ազդանշան է տվել կուսակցության անդամներին քաղաքականությունը վերանայելու մտադրության մասին: Դա, անշուշտ, արտահայտում է կուսակցության տրամադրությունները եւ ձգտումը՝ գնահատական տալ վերջին տասնամյակում տեղի ունեցածին: Միեւնույն ժամանակ, Գերագույն մարմնի ժողովն ինքնին չի կարող կուսակցության մեջ նոր դրվածք հաստատել եւ վերանայել կուսակցական քաղաքականությունը: Անշուշտ, կուսակցությունը սպասում է Ընդհանուր ժողովի առավել արմատական որոշումներ, որի ժամանակ էլ պետք է լուծել առավել կարեւոր հարցերը: Իհարկե, նախեւառաջ, պետք է ընտրել ՀՅԴ քաղաքական նոր ղեկավարություն, առանց որի անհնար է իրականացնել <ներկուսակցական հեղափոխություն>: Կուսակցության ներկայիս ղեկավարությունը բավական շփոթված է եւ զգուշանում է նույնիսկ ԳՄ ժողովից, չխոսելով արդեն Ընդհանուր ժողովի մասին: Այդ պատճառով էլ կուսակցական որոշակի շրջանակներում հասունանում է Երեւանում այլընտրանքային ժողով անելու գաղափարը, եթե ՀՅԴ ներկայիս ղեկավարությունը փորձի ԳՄ սպասվող ժողովը ենթարկել իր անձնական շահերին: Իգոր Մուրադյան
Monday, June 25, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment