Monday, June 25, 2012

Հայոց ցեղասպանությամբ զբաղվող թուրք գիտնականին մրցանակ են շնորհելու Նիդերլանդներում

Tert.am. 24-6-2012- Նիդերլանդների Արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիան հայտնել է այն 5 գիտնականների անունները, որոնք սեպտեմբերին կստանան Heineken- ի Երիտասարդ գիտնականների մրցանակները: Նրանք նաև 10 000-ական եվրո դրամական պարգևի կարժանան: 5 հաղթողների թվում է նաև թուրք ցեղասպանագետ Ուղուր Ումիթ Ունգորը: 31-ամյա Ունգորը մրցանակ է ստանում պատմության կտրվածքով զանգվածային բռնությունների, ազգայնամոլության և պետությունների ստեղծման ասպարեզում իր պատմական-սոցիոլոգիական ուսումնասիրությունների համար: Հրապարակումների և մենագրությունների տպավորիչ ցանկով՝ Ունգորը համարվում է ցեղասպանագիտության առաջատար՝ աշխարհի կտրվածքով: Նրա ուսումնասիրությունները հրապարակվել են նաև Armenian Weekly-ում, մասնավորապես՝ «Թուրքիան ճանաչել է հայոց ցեղասպանությունը», «Բռնագրավումն ու գաղութացումը. հայերի ունեցվածքի զավթումը երիտթուրքերի կողմից», «Ընտանեկան գործեր. Տեղի էլիտաները և ցեղասպանության կառույցները» և այլ աշխատանքներ: Երկու տարին մեկ հանձնվող այս մրցանակը շնորհվելու է երկրորդ անգամ:

No comments: