Wednesday, June 20, 2012

Եվս մեկ թուրք բարձրաստիճան զինվորական է մեկնել Բաքու

HayNews.am. 19-6-2012- Թուրքիայի ծովափնյա պահպանության ծառայության պետ, փոխծովակալ Սերդար Դյուլգերն այցով մեկնել է Ադրբեջան, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Թուրք պաշտոնյան արդեն Բաքվում է, որտեղ կմնա մինչ հունիսի 22-ը: Դյուլգերն Ադրբեջանում մի շարք հանդիպումներ կունենա, կայցելի Ադրբեջանի համապատասխան ծառայության բազաներ: Նշենք, որ հունիսի 5-8-ը պաշտոնական այցով Ադբրեջանում էր Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Հայրի Քըվրըքօղլուն, իսկ հունիսի 10-13-ին` Ժանդարմերիայի հրամանատար Բեքիր Քալյոնօղլուն: Վերոհիշյալ բարձրաստիճան թուրք գեներալների այցելությունը Բաքում համընկավ հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածության հետ:

No comments: