Wednesday, June 20, 2012

Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ Պուտինի ներկայացրած առաջարկների փաթեթը հավանության է արժանացել Թեհրանի կողմից

Panorama.am. 19-6-2012- Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ Պուտինի ներկայացրած առաջարկների փաթեթը հավանության է արժանացել Թեհրանի կողմից: Այդ մասին հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը: Համաձայն տեղեկատվության՝ Մոսկվայում Իրանի և «5+1 խմբի» (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) միջև ընթացող բանակցությունների շրջանակներում Ռուսաստանը երկկողմ հանդիպումների ընթացքում առաջարկել է վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ Վլադիմիր Պուտինի ներկայացրած առաջարկությունների փաթեթին: Ըստ «ՄԵՀՐ»-ի՝ Թեհրանը ողջունել է Ռուսաստանի այդ նախաձեռնությունը: Նկատենք, որ նախագահական ընտրություններից առաջ Վ. Պուտինը Իրանի միջուկային ծրագրերի առնչությամբ առաջարկներ էր ներկայացրել, ըստ որոնց՝ «5+1 խմբի» անդամ երկրները պետք է ճանաչեն ուրանի հարստացման Իրանի իրավունքը, փոխարենը՝ Թեհրանը կպարտավորվի համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ:

No comments: