Monday, June 4, 2012

Իսրայելում նավթի և գազի խոշոր պաշարներ են հայտնաբերվել

Tert.am. 4-6-2012- Թեքսասյան Ryder Scott ընկերությունը հետազոտություն է անցկացրել Հայֆայի մերձակա Պելագիկ հանքում և հրապարակել զեկույց, որի համաձայն՝ Իսրայելը կարող է մոտ 1,5 մլրդ բարել նավթ արդյունահանել, հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները: Ըստ փորձագետների՝ հանքը 189 մլրդ խորանարդ մետր բնական գազ և 1, 4 մլրդ բարել նավթ է պարունակում: Գտնվում է Իսրայելի առափնյա շրջանից 170 կմ հեռավորության վրա: Իսրայելի էներգետիկ ռեսուրսների կազմակերպության ղեկավար Ռոնի Հելմանը այս առիթով հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Պելագիկը, այս հետազոտությունից հետո, իր մեծությամբ երրորդ գազի հանքն է դառնում Իսրայելում: Իսկ գտնված գազի ծավալը տասնամյակներով երաշխավորում է Իսրայելի էնէրգետիկ ապագան և հնարավոր է դարձնում իսրայելական գազի արտահանումը: Սա նաև բարձր աշխատավարձով հազարավոր աշխատատեղերի հեռանկար է ստեղծում երկրի հյուսիսում: Փորձնական շահագործման աշխատանքները սկսված են:

No comments: