Zham.am. 4-6-2012- Արցախի Հանրապետությունում՝ հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններում, պայքարն ընթանալու է հիմնականում ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի և ներկայիս նախագահ Բակո Սահակյանի միջև, այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով վերջերս է վերադարձել Արցախի Հանրապետությունից: Սոցիոլոգը նաև նշեց, որ բացի Վիտալի Բալասանյանից առաջադրվել են ևս երկու թեկնածու՝ ՀՀ ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը և գործազուրկ Վալերի Խաչատրյանը. «Ընտրության շեմին թփերի տակից հայտնվում է մի թեկնածու: Երկրորդ թեկնածուի առաջադրման մասին տեղյակ է արցախցիներից յուրաքանչյուր երրորդը: Մարդիկ են հատնվում, որոնք տարիների ընթացքում չեն երևացել, ելույթներ չեն ունեցել և հանրությունը իրենց չի ճանաչում»։ Ադիբեկյանի խոսքով՝ առաջադրվելուց գոնե երկու տարի առաջ թեկնածուն պետք է աշխատանք տանի, հանդես գա հանրության առջև: Սոցիոլոգը Արցախում առկա ներքաղաքական իրավիճակը համեմատելով հայաստանյան նախընտրական իրավիճակի հետ նկատեց, որ ի տարբերություն Հայաստանի՝ Արցախում միմյանց հասցեին չեն հնչում պիտակավորումներ ու վիրավորանքներ, մինչդեռ Հայաստանում. «Հաճախ Կոնդի ու Մասիվի կռիվները գալիս, հասնում են քաղաքական մակարդակի»: Նա նաև նշեց, որ Արցախում կաշառքներն ընտրությունների ժամանակ նոնսենս են, իսկ ղարաբաղցիներն էլ հանուն աթոռի չեն կռվի, փոխարենը կպայքարեն հանուն գաղափարի: Ադիբեկյանը նշեց նաև, որ Արցախում էր «Ազատ Արցախ» կուսակցության պատվերով հարցում է անցկացնելու նպատակով: Հարցումների արդյունքում պարզվել է, որ իրեն աղքատ է համարում բնակչության 19%–ը, համեստ՝ 73%–ը, ունևոր՝ 7%–ը. «Լարվածության ալիքի վրա իշխանության գալ ցանկացող ուժերը պետք է դա հաշվի առնեն»: Սոցիոլոգը հավելեց նաև, որ Արցախում գործազրկությունը կազմում է 25%, միջին աշխատավարձն ավելացել է 20 հազ. դրամով, աճում է ներգաղթը:
Tuesday, June 5, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment