Thursday, July 26, 2012

Ահմադինեժադ. Ուրանի ցենտրիֆուգերի քանակն Իրանում ավելացել է 10 տոկոսով

PanARMENIAN.Net, 25.07.2012: - Իրանն ավելի քան 10 տոկոսով ավելացրել է ուրանի հարստացման ցենտրիֆուգերի քանակը, անկախ միջազգային պատժամիջոցներից, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: «Այժմ գործում է 11 հազար ցետրիֆուգ Նաթանզեի ու Ֆորդոյի միջուկային կենտրոններում»,-ասել է Իրանի նախագահը: Իրանը հասցրել է ուրանի հարստացման աշխատանքները մինչև 19,75 տոկոսի մակարդակի Թեհրանի հետազոտական ռեակտորի համար վառելիք արտադրելու նպատակով:

No comments: