
Panorama.am. 7-7-2012- ԵԱՀԿ Գլխավոր քարտողար Լամբերտո Զանիերը հուլիսի 8-12-ը ժամանանելու է Հարավային Կովկաս: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Նախատեսված է, որ նա հանդիպումներ է ունենալու Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև քաղաքական ուժերի ու քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվելու է ռազմա-քաղաքական, տնտեսական, բնապահպանական խնդիրների շուրջ համագործակցության հետ կապված հարցեր: Նշենք, որ ըստ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի գրաֆիկի, վերջինս Հայաստանում է լինելու հուլիսի 11-12-ը:
No comments:
Post a Comment