Friday, April 15, 2011

Կատուն շուն է ծնել

News.am. 15-4-2011- Չինաստանի Ցզյանսու նահանգի Յանգշան քաղաքում տնային կատուն շուն է ծնել: Այդպես, համենայն դեպս, պնդում է նրա տերը` Չժու Յանը: Վերջինս գնացել է տեսնելու կատվի հետնորդներին, սակայն հայտնաբերել է, որ երկու ձագերից մեկը սատկած է, իսկ մյուսը զարմանալիորեն նման է շնիկի: Չժուն կարծում է, որ հնարավոր է, որ նման երեւույթի պատճառը "խառը ամուսնությունն" է:
Սակայն տեղական անասնաբուժական կլինիկայի ղեկավար Լայ Քսիյանը չի կիսում Չժուի ենթադրությունը եւ երեւույթը դիտարկում է գիտական տեսանկյունից: "Կատուներն ու շները տարբեր տեսակներ են: Նրանք ընդհանուր հետնորդ չեն կարող ունենալ: Կատուն իմանալով, որ իր ձագը մահացած է, հավանաբար գնացել եւ ինչ-որ տեղից նոր ծնված շնիկի է բերել":

No comments: