նախարար Շահին Մուսթաֆաևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է մինչև 2020 թվականը Թուրքիայում իր ներդրումների ծավալը հասցնել մինչև 20 միլիարդ դոլարի: Ըստ Մուսթաֆաևի՝ ներկայիս դրությամբ Թուրքիայում Ադրբեջանի ներդրումների ծավալը կազմում է 5 միլիարդ դոլար. «Պլանավորված է, որ մնացյալ 15 միլիարդ դոլար ներդրումն իրականացնելու է SOCAR-ը: Ներկայումս Թուրքիայում իրենց գործունեությունն են ծավալել ավելի քան 1000 ադրբեջանական ընկերություններ, իսկ Ադրբեջանում թուրքական ներդրումները կազմում են 3 միլիարդ դոլար»: Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե TANAP գազատարի նախագծի ու նրա համար համապատասխան ենթակառույցների (գազի հեղուկացման տերմինալ) կառուցման շնորհիվ Թուրքիայում Ադրբեջանի ներդրումների ծավալը կազմելու է 17 միլիարդ դոլար:
Tuesday, July 3, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment