
Tert.am. 3-7-2012- Իզմիրի դատախազությունը մարմնավաճառների միջոցով ռազմական տեղեկություններ ստանալու գործով հերթական զանգվածային ձերբակալությունն են իրականացրել: Ձերբակալվել է 54 զինվորական: Լրտեսներին բացահայտելու լայնածավալ գործողությունն իրականացվել է նահանգի 13 բնակավայրերում: Այս գործով սա ձերբակալությունների 5-րդ ալիքն է:
Ձերբակալված զինվորներից 25-ը սպաներ են: Ընդհանուր առմամբ, գործի շրջանակներում արդեն կալանավորված է 68 մարդ: Բացահայտված խումբը մարմնավաճառների և շանտաժի միջոցով գաղտնի տեղեկություններ է ստացել տասնյակ թուրք սպաներից: Թուրք զինվորականների համար երեկույթներ են կազմակերպվել մարմնավաճառների մասնակցությամբ: Դրանք ձայնագրվել են, ապա շանտաժի միջոց ծառայել զինվորականներից գաղտնի ինֆորմացիա ստանալու համար:
No comments:
Post a Comment