
Tert.am. 25-7-2012- Թուրքիան այսօր Սիրիայի հետ սահմանային անցակետերը միակողմանիորեն փակելու որոշում է կայացրել Առկա տեղեկություններով, սակայն, սիրիացի փախստականներին կթույլատրվի մտնել Թուրքիա: Արգելքը սահմանվել է միայն ավտոմեքենաների և բեռափոխադրումների վրա, ինչը, ըստ փորձագետների, հավասարազոր է տնտեսական պատժամիջոցի:
ՄԱԿ-ի տվյալներով այժմ Թուրքիայում շուրջ 32.000 հազար սիրիացի փախստական կա: Երեկ Սիրիայի հետ սահմանային Բաբ էլ Հաուա սահմանային անցակետր մոտակայքում թուրքական 9 բեռնատար էր այրվել: Թուրքական իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Սիրիա այցելություններից, քանի որ այնտեղ նրանց կյանքին վտանգ է սպառնում:
No comments:
Post a Comment