հայկական մշակութային ժառանգության հանձնաժողովի անդամներ Աննա Էշուն և Ջեկի Սփեյերը հանդես են եկել հայտարարությամբ` կապված Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ: «Ես հպարտ եմ Լեռնային Ղարաբաղում ազատ և բաց նախագահական ընտրությունների անցկացման մակարդակով»,- հայտնել է Աննա Էշուն: Նրա խոսքով` չնայած ուժեղ, ոչ ժողովրդավարական հարևանի (Ադրբեջանի - խմբ.) կողմից բռնության և սպառնալիքների տասնամյակներին, Արցախի ժողովուրդը պահպանել է անփոփոխ հավատարմությունը ազատությանն ու ժողովրդավարությանը: «Նրանք միշտ զգալու են իմ աջակցությունը»,- հավելել է կոնգրեսականը: Կոնգրեսական Ջեկի Սփեյերն իր հերթին հայտնել է. «Ժողովրդավարությունն ապրո'ւմ է Լեռնային Ղարաբաղում: Թվով հինգերորդ ազատ ընտրությունները վկայում են երկրի ժողովրդի անկախության մասին և ապացուցում, որ Ժողովրդավարությունը կարող է բարգավաճել նաև շատ փոքր տարածաշրջանում»: Արցախում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2012թ. հուլիսի 19-ին: Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 99 227 մարդ, ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրված քվեաթերթիկների թիվը կազմել է 102 283, մարված քվեաթերթիկների թիվը` 29 324, գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` 72 958: Բակո Սահակյանի օգտին քվեարկել է 47 085 մարդ, Վիտալի Բալասանյանի օգտին` 22 966, իսկ Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն:
Thursday, July 26, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment